Սա տեղի չէր ունենա, եթե Արսեն Գևորգյանը ձեր կողմից չթիրախավորվեր. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը Նավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնին Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտ Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) 

«Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ճարպիկ երեխա էր: Ընկերասեր էր, անգամ հարևանները հաճախ էին ասում՝ ուզում ենք, որ մեր երեխաները Գորիսի հետ շփվեն: Հինգ տարեկանից սպորտի է հաճախել, տարբեր մարզաձևերով զբաղվել: Ուժեղ տղա էր Գորիսս, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի: Դպրոցում լավ էր սովորում: Պատմություն առարկան էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պապիկի անունը կրող Գորիսի մայրիկը՝ տիկին Նազիկը:

Դպրոցից հետո Գորիսն ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում, այն կիսատ է թողել և մեկնել պարտադիր զինվորական ծառայության: «Կարող էր քոլեջն ավարտել, նոր մեկնել ծառայության, բայց զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ ցանկանում է ընկերների հետ բանակ գնալ: Շտապում էր այդ հարցում՝ անպայման պետք է ծառայեմ բանակում: Զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, իմ թղթերով, որ բանակից գամ, կարող եմ ընդունվել Ֆիզկուլտ ինստիտուտ: Ուզում էր կրթությունը շարունակել, որպեսզի հետագայում երեխաներին կրթի, անգամ սեփական մարզադպրոց բացելու մասին էր խոսում: Մեր շրջապատում բոլոր երեխաներին հավաքում էր, «ստիպում», որ պարապեն: Գորիսը սպորտով էր ապրում ու իր բոլոր նպատակներն էլ դրա հետ էին կապված»: Գորիսը Հայկական բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 8-ին: Սկզբում ծառայել է Էջմիածնում, հմտացել սակրավորի մասնագիտացման մեջ, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Ասկերան: Գորիսը հսկում էր Ակնայի (Աղդամ) դիրքերը: Նա հետախույզ էր:

«Գորիսս սիրով է ծառայել: Էջմիածնից շնորհակալական նամակ եմ ստացել՝ իր լավ ծառայության, վարքի մասին գնահատանքով: Ծնողին դրանից ավելի ոչինչ պետք չէր, կարևորը՝ իմանար, որ իր որդու մոտ ամեն ինչ կարգին է: Ասկերանում ծառայելու ժամանակ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշան ու պատվոգիր է ստացել: Լավ է ծառայել իմ տղան: Երբեք ինձ նեղություն չի տվել, որևէ բան կամ գումար չի խնդրել, չնայած իմ հանգստության համար միշտ էլ իրեն ինչ-որ բան ուղարկել եմ: Միշտ ասում էր՝ մե՛րս, թոշակ եմ ստանում, ինձ գումար պետք չի»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեկտեմբերին տասն օրով արձակուրդ էր եկել, այդ ժամանակ արդեն Ղարաբաղում էր ծառայում: Իմ ծննդյան օրն ինձ հետ է դիմավորել: Այդ տասն օրվա մեջ այնքան ենք իրար գրկած նկարվել: Կարծես կանխազգացում ունենար, որ վերջին անգամ ենք իրար հետ:

Համավարակի ժամանակ իրենք հինգ ամիս դիրքերում են եղել, պատեր շարել, բայց ինձ ոչինչ չի ասել: Դա արդեն վերադարձողներն են պատմում: Սեպտեմբերի 25ին՝ քրոջ տղայի ծննդյան օրն էր զանգահարել ու ասել, որ այդքան ժամանակ դիրքերում են եղել: Բնական է, որ շատ բան հստակ չէր խոսում հեռախոսով, բայց ասաց՝ Դավիթիս ծնունդին գալու եմ մեր դիրքեր: Իրեն անընդհատ ասում էի՝ գոնե մեկ անգամ գամ Ղարաբաղ, բայց թույլ չէր տալիս, որ ինձ համար նեղություն չլինի: Սեպտեմբերի կեսերին ասաց՝ դու մի արի, մա՛մ, բայց իմ հագուստն ուղարկի: Շորերի հետ միասին իրեն ամեն ինչ ուղարկեցի»:

Սեպտեմբերի 27-ին Գորիսի քույրիկի ծննդյան օր է: «Գորիսս անընդհատ զանգել էր, բայց աղջիկս զանգը չէր նկատել: Ես էլ աշխատավայր հասա ու իմացա, որ պատերազմ է սկսվել: Նույն երեկոյան, ի վերջո, Գորիսս կարողանում է քույրիկի հետ զրուցել, շնորհավորել՝ Մա՛ր, մորս լավ կնայեք: Աղջիկս ասաց այդ զրույցի մասին, հետո նեղսրտեց՝ մա՛մ, իզուր քեզ պատմեցի: Գորիսիս հետ խոսելիս ցույց չտվեցի, որ տեղյակ եմ իր և քրոջ զրույցից, ու թե ինչ է ասել նրան»:

Գորիսի զանգերը մարտի դաշտից մշտական են եղել: «Ամեն օր զանգում էր, եթե ստացվում էր, անգամ օրվա մեջ երկու անգամ: Երկուսիս համար էլ կարևորն իրար ձայնը լսելն էր: «Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ»: Բայց իրենք Ակնայի դիրքերում են եղել, կոնկրետ գործողություններ են կատարել: Շատ հետո ենք իր կատարածի մասին իմացել ու արդեն ոչ իրենից: Մեր վերջին զրույցը հոկտեմբերի 11-ին էր: Հոկտեմբերի 12-ին էլ չզանգեց, նույն գիշերն իմ տղային բերեցին»:

Գորիսը զոհվել է հոկտեմբերի 12-ին: «Ասկերանից տեղափոխվել էր Հադրութ, մեզ ասացին, որ իրենց ամբողջ խումբը սեփական ստորագրությամբ տեղափոխվել է այնտեղ: Ես դրա մասին ոչինչ չգիտեի: Իրենց խումբը գիշերը կոնկրետ գործողություններ է կատարել, վերջացրել առաջադրանքը: Ասում են, որ տղաները նստելիս են եղել «ուրալները», մի մասն արդեն մեքենայի մեջ է եղել, մյուսները՝ դրսում, երբ ԱԹՍ-ն հարվածել է: Բոլորը զոհվել են: Ես գոնե կարողացա տեսնել իմ տղային, չգիտեմ, թե ով է այն բարի մարդը, որը նրան դուրս է բերել, որ Գորիսս հենց նույն օրը տուն է հասել: Հիմա դա էլ է սփոփանք դարձել»:

Տիկին Նազիկն իր մեջ ուժ է գտել պատմելու որդու մասին նաև գրքերի միջոցով: Հեղինակել է «Մոր զրույցը հերոս որդու հետ» գիրքը: Շուտով նաև երկրորդ գիրքը լույս կտեսնի: Ասում է՝ այս ընթացքում փորձել է վերհիշել որդու հետ կապված ամեն մանրուք և թղթին հանձնել: Նրա խոսքով, այդ գիրքը պետք է շատերի տանը լինի, որ նրանք հնարավորություն ունենան ճանաչել Գորիսին:

Գորիսը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: «Վեց թոռ ունեմ, ինձ ասում են՝ սփոփվիր թոռներով, բայց ամեն մեկն իր տեղն ունի: Թող իմ աղջիկներն ու թոռներն առողջ լինեն, երջանիկ, այո՛, իրենք իմ ուժն են, բայց ոչ ոք Գորիսիս բացը չի լրացնի: Տղա թոռներիս մեջ Գորիսիս նմանությունն եմ տեսնում: Դավիթս, օրինակ՝ քեռու նման ճարպիկ է:

Հիմա ապրում եմ Գորիսիս ապրեցնելու համար: Իր ծննդյան օրը գնում եմ դպրոց ու բոլոր աշակերտներին քաղցրավենիք բաժանում: Որքան ապրեմ, դա անելու եմ: Իմ աղջիկների համար եմ փորձում ուժեղ լինել: Եթե իմ ցանկությամբ լիներ, չէի ուզենա ապրել, բայց Աստված որքան կյանք է տվել, պետք է ապրեմ»:

Հ. Գ. - Գորիս Հովսեփյանը (Վարագյան) Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդի գերեզմանատանը: Դպրոցում, որտեղ սովորել է Գորիսը, նրա անունով ռազմագիտության դասարանն է անվանակոչվել: Գորիսի համագյուղացիները սեփական ջանքերով ու միջոցներով արծվի տեսքով հուշարձան են կառուցել նրա հիշատակին: Ամեն տարի կազմակերպվում է նաև Գորիս Հովսեփյանի հուշամրցաշար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սա տեղի չէր ունենա, եթե Արսեն Գևորգյանը ձեր կողմից չթիրախավորվեր. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել
Ամենադիտված