Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի ու Երևանի միջև բանակցությունները
ՔաղաքականԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, գրում է APA-ն։
Հանդիպմանը քննարկվել են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, գրում է պարբերականը։