ՀՀ իշխանությունը Արցախի բլոկադայից հետո ժամանակ ուներ կանխել Ադրբեջանի ագրեսիան, բայց ոչինչ չարվեց. Տիգրան Աբրահամյան
ՀասարակությունԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«2023 թվականի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամսվա գրառումներս եմ նայում` նույնիսկ պարզ աչքով նկատելի էր, որ Ադրբեջանը շրջափակման միջոցով Արցախն ուժասպառ անելուց հետո հարվածելու է:
Այն, ինչ փաստերն ու վերլուծություններն էր ցույց տալիս, բնականաբար ավելի մեծ ծավալով ու ստույգ տիրապետում էին պետության այն կառույցները, որոնք ֆունկցիոնալ առումով նման իրավասություններ ունեին:
Հայաստանի իշխանությունը, միջազգային դերակատարները բլոկադայի մեկնարկից սկսած 9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց:
Բոլորը գիտեին, որ հարվածելու են, բայց այսօր պատասխանատվություն կրելու փոխարենը հիմնական մեղավորները զբաղված են իրենց հանցագործությունները պարտակելու և տարբեր գործիքների միջոցով այլոց վրա բարդելով»։