ՌԴ-ից Օվերչուկի կամ Գալուզինի՝ ՀՀ որևէ այցից առաջ, Բլինկենը զանգում է նիկոլոսին, ինստրուկտաժ անում. Ալեն Ղևոնդյան
ՀասարակությունՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էն, որ էլ վաղուց խնդալու չէ.
ՌԴ-ից Օվերչուկի կամ Գալուզինի՝ ՀՀ որևէ այցից առաջ, Բլինկենը զանգում է նիկոլոսին, ինստրուկտաժ անում (այդ մասին ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրչություն է տալիս), ի՞նչ ասի, ու ո՞նց ասի, ու դեռ հարց է, սա երկկողմ հանդիպման ժամանակ ամբողջությամբ կարողանու՞մ է անգիր վերարտադրել իրեն հրահանգվածը, թե հանդիպման կեսին ներողություն է խնդրում, ասելով, թե բա «մոռացել եմ էս պարագայում ինչպես ձեզ պետք է արձագանքեի պարոն ՌԴ-ի ներկայացուցիչ, մի հատ արագ կապվեմ Վաշինգտոն, ու վերադառնանք մեր զրույցի շարունակությանը, կլինի՞»»: