Մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը
ՔաղաքականՍեպտեմբերի 16-ին` ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը։
Ծրագրում կհնչեն Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը՝ «Ճամփորդական նոթատետր», Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար Եկվոն Սունվուն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: