Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովը
ՏեսանյութերՀայաստանը դարձավ հարթակ աշխարհի երիտասարդների համար ու հյուրընկալեց 60 երկրից ժամանած 150-ից ավելի խորհրդարանականների:
Այս մասին հիշեցրել է ԱԺ-ն՝ ամփոփելով Երևանում անցկացված Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:
«Այս տարվա համաժողովի առանցքում «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման էր: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը»,-նշվում է հաղորդագրության մեջ: