Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջшփակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում. ՌԴ փոխվարչապետ
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջшփակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև և արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ գործընթացին և օգնել այս հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից»,- ասել է Օվերչուկը։