Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար
ՏեսանյութերԼեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Եվրամիության այլ երկրներից անօրինական միգրանտների տեղափոխման հարցի շուրջ հանրաքվեի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ցույցի ժամանակ այդ մասին հայտարարել է հանրապետության խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին։
Լեհական ընդդիմությունը՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության գլխավորությամբ, անընդհատ մեղադրում է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին այն հայտարարության համար, որ իր կառավարությունը կհամաձայնի անօրինական միգրանտների հարկադիր տեղափոխման մեխանիզմին, որը խթանում է Բրյուսելը։
Նա բացատրել է, որ հանրաքվե կազմակերպելու համար պետք է 500 հազար ստորագրություն հավաքվել։ Հավաքվածներն այս հայտարարությունն ընդունել են ոգևորությամբ:
Աղբյուրը` 24news.am