Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանը
ՀասարակությունՊերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կկայանա հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Ինչպես հայտնեցին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցմանը կմասնակցի 50 երկրի ավելի քան 500 մարզիկ, որոնք կմրցեն 10մ,25մ և 50մ մրցատարածություններում։
Աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը կներկայանա 4 հոգանոց կազմով։ Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն հրաձիգներ Նարե Գաբրիելյանը, Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը և Արմեն Գևորգյանը։