Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
ՔաղաքականԱշխարհի ամենաթերագնահատված երկիրը Գվատեմալան է, ասել է ճանապարհորդական բլոգեր Ջորդան Էգբերտը, ով արդեն այցելել է 131 երկիր։ YouTube-ի իր բլոգում նա Գվատեմալան անվանել է «գոհար» և «աշխարհի թաքնված գանձ»: Փորձագետի խոսքով՝ այս երկրում կարելի է մոտենալ հրաբուխներին:
Իմ կարծիքով սա աշխարհի ամենաթերագնահատված երկրներից մեկն է։ Այն գեղեցիկ է, մաքուր, մատչելի և առաջարկում է շատ զվարճանքներ:
«Սա Գվատեմալան է՝ փարթամ անձրևային անտառներով, ամենուր մայաների ավերակներով և հրաբուխներով երկիր: Երկրի լավագույն քաղաքներից մեկը Անտիգուա լեռնային քաղաքն է, այն մոտ է գեղեցիկ լճին և ունի հարուստ մշակույթ։ Սնունդն այստեղ նույնպես ֆանտաստիկ է»,- ասել է Էգբերտը:
Աղբյուր` Փաստինֆո