Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական երեկո՝ նվիրված Արցախին ու արցախահայությանը
ՍպորտԲրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին սեպտեմբերի 13-ին իր դռներն էր բացել հիշատակի և հույսի երաժշտական երեկոյի համար՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին եւ արցախահայությանը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեկոյին ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Ներկաներին ուղղված իր խոսքում թեմի առաջնորդը նշեց, որ հայաթափված Լեռնային Ղարաբաղը նաեւ վտանգված հազարամյա ժառանգություն է՝ հինգ հազար պատմամշակութային կոթողներով։
«Այսօր ցավով պետք է արձանագրենք, որ Արցախը հայաթափված է, մեր պատմական կոթողները վտանգված են։ Մենք միշտ ասել ենք, որ քրիստոնեությունը Հարավային Կովկասում սկսվում եւ վերջանում է Հայաստանով ու Արցախով։ Արցախի ժողովուրդը թողել է հազարամյակների մեծ ժառանգություն։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հայաթափումից դեռ մեկ տարի էլ չանցած՝ Ադրբեջանը ոչնչացրել է այդ կոթողների տասը տոկոսից ավելին։ Այսօր որեւէ մեկը՝ ներառյալ միջազգային կառույցները, հնարավորություն չունեն այցելել եւ տեղում տեսնել իրավիճակը։