Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴ Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ Դատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ 

Մահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոն

Քաղաքական

Սեպտեմբերի 15-ին եկեղեցիներում կկատարվի խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, քանի որ նշելու ենք Խաչին նվիրված տոներից ամենակարևորը: Օրվա մասին է պատմում սրբազան ավանդությունը, որն ընդհամենը անցյալում կատարված մի դեպք չէ, այլ կարևոր խորհուրդ ունի մեզ համար:

Տոնի խորհուրդը ներկայացնում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը:

Սրբազան ավանդությունը վկայում է…

Խաչվերացի ավանդության հիմքում չկա Քրիստոսի անմիջական ներկայությունը՝ ի տարբերություն Սուրբ Ծննդի, Հարության, Պայծառակերպության տոների, սակայն այն ևս տաղավար է՝ խորհրդանշելով մարդու հավատն Աստծո նկատմամբ, տնօրինական իրադարձությունների վերապրումը յուրաքանչյուր մարդու կյանքում, նշում է Տեր Տիգրանը: Տոնը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է՝ խաչը վեր բարձրացնել: 

Ըստ ավանդության՝ 610 թվականին Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ ամբարիշտ թագավորը, Հռոմի Հերակլ կայսեր հետ պատերազմելիս, հաղթանակ է տանում, գրավում Երուսաղեմը: Սրի է քաշվում և գերեվարվում տեղի բնակչությունը: Զինվորներն իրենց հետ տանում են նաև Հիսուս Քրիստոսի Խաչափայտը: 628 թվականին Հունաց Հերակլ կայսրը ներխուժում է Պարսկաստան, տեղի է ունենում պատերազմ՝ հանուն Խաչափայտի: Կայսրը հաղթանակում է և Պարսկաստանից թափորով խաչը վերադարձվում է Երուսաղեմ: Ավանդությունը վկայում է, որ ճանապարհին Խաչափայտն անցնում է նաև Հայաստանով, որտեղ պարսիկները նորից են փորձում ետ վերցնել այն, բայց հայերը հետ են մղում հարձակումը և Խաչի տեղում մի աղբյուր է բխում: Վայրը հետագայում դառնում է ուխտատեղի:

Խաչը՝ կյանքի խորհրդանի

Հռոմեացի փիլիսոփա Ցիցերոնն ասում էր, որ մարդկությունը երբեք ավելի դաժան մահապատիժ չէր մտածել, քան խաչելությունը: Խաչյալը մարմնի բոլոր բջիջներով զգում էր ցավը, քանի որ գամերը մեխվում էին նյարդային հանգուցների վրա:

Ինչո՞ւ է ժամանակին մահվան այդքան դաժան գործիքն այսօր երկրպագելի մեզ համար:

«Խաչը Տիրոջ խաչելությունից հետո ասոցացվեց կյանքի հետ: Տերը մահով մահվանը հաղթեց: Մահը վերափոխվեց կյանքի: Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ: Սա մարդու փրկության և կյանքի բովանդակային փոփոխության խորհուրդն ունի»,- նշում է Տեր Տիգրանը: 

Խաչը մահվան գործիք էր հեթանոսների համար, ովքեր չէին ճանաչում ճշմարիտ Աստծուն։

«Այն մարդիկ, որոնք չենք ճանաչում ճշմարիտ Աստծուն, խաչը շարունակում է մնալ մահվան գործիք»,- հիշեցնում է քահանան ու մեջբերում ավետարանական խոսքը, որն արդի է նաև մեր ժամանակների համար. «Խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն» (Կորնթացիներին 1:18):

Գտնել ու այլևս չկորցնել խաչը

Սուրբ Խաչի տոնն ունի հստակ ուղերձ յուրաքանչյուրիս համար, քանի որ Աստված մեզ ճանաչում է անհատապես։ Սուրբ Գրքում մարդու անձնական ընկալումը կարևոր տեղ է գրավում: Աստված Մովես մարգարեին անունով կանչեց, առաքյալներին դիմում էր անունով:

«Աստված իր արյունը հեղեց բոլորի համար, ով ընդունում է և ճանաչում Տիրոջը՝ որպես Փրկիչ: Իր արյունով մաքրեց բոլորիս: Այս տոնը անհատապես յուրաքանչյուրիս համար, միգուցե մեր կյանքում կորցրած խորհրդի, Խաչի և Խաչյալի հանդեպ հավատքի վերագտնումն է»,- մեկնաբանում է Տեր Տիգրանը:

Տոնը պատգամում է գտնել ու այլևս չկորցնել խաչը սեփական անձում, իսկ գտնել, նշանակում է ընկալել մտերմությունն Արարչի հետ: 

«Տոնն ունի Տիրոջ խաչելության հարատևության, մշտապես արդիականության, մեր կյանքում Աստծո արյան մշտամնա ներկայության խորհուրդը»,- հավելում է քահանան:

Տոնը՝ եկեղեցում

Սուրբ Խաչի տոնին եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Խաչը զարդարվում է գույնզգույն ծաղիկներով, ռեհանով։ Այն պտտեցնում են եկեղեցու շուրջը, որը խորհրդանշում է Խաչափայտը՝ Հայկական լեռնաշխարհով դեպի Երուսաղեմ տանելը: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն խնդրելով Աստծուց։ Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը: Հաջորդ օրը մեռելոց է, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակով
Ամենադիտված