Ասադը հրամայել է Սիրիայում նոր կառավարություն ձևավորել
ՔաղաքականՍիրիայի նախագահ Բաշար Ասադը կարգադրել է նոր կառավարություն ձևավորել։ Այդ խնդիրը նա հանձնարարել է կապի և տեխնոլոգիաների նախկին նախարար Մուհամեդ Գազի Ալ Ջալիլիին, ասվում է Սիրիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ալ-Ջալիլին կապի և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի հուլիսը: 2008-2014 թվականներին աշխատել է կապի նախարարության պետի տեղակալ։