Հայաստանը մեծ պատվով ներկայացնելու եմ ես. տրանսգենդերը մասնակցելու է գեղեցկության մրցույթին
ԱՄՆ«Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ընկերներ և հարազատներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել շատ ուրախ նորությամբ, որը անակնկալ կլինի բոլորիդ համար։
Իմ կյանքում տեղի է ունեցել մի շատ մեծ իրադարձություն, որը կարելի է ասել եղել է իմ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես:
Անչափ ուրախ եմ և հպարտ, որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է` այլ նաև հնարավորություն այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։
Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում։ Շարունակեք հետևել իմ էջին, որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները»,-գրել է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը։