Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց
ՏեսանյութերՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ քիչ առաջ Երևանում հնչեցրած հայտարարությանը, գրում է.
«Բաքու ժամանող արևմտյան պաշտոնյաներն իրենց հրապարակային խոսքում շեշտը դնում են երկկողմ օրակարգերի վրա:
Արևմտյան մեր գործընկերները Երևանում իրենց պարտքն եմ համարում հակառուսական հայտարարություններ հնչեցնելը:
Բացառություն չէր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեյի ասուլիսը:
Սա ցուցիչ է մեր իշխանության, նրա քաղաքականության որակի կամ դրա բացակայության:
Արևմուտքը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց վիրավորական է նրա հետ դիալոգի բովանդակության հիմքում դնել բացառապես հակառուսականությունը:
Դա է պատճառը, որ արևմտյան գործընկերները մեզ «վաճառում» են էդ «էժան ապրանքը»»։