Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրել
ՀրապարակումներԱրգենտինան խնդրել է Միջազգային քրեական դատարանի դատախազին դիմել նախնական վարույթի պալատին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր տալու համար։
Այս մասին հայտնել է Արգենտինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Որպես պատճառ նշվում են այն գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
«Հաշվի առնելով Վենեսուելայի Հանրապետությունում հուլիսի 28-ից ի վեր իրավիճակի վատթարացումը և նոր արարքների կատարումը, որոնք կարող են մարդկության դեմ հանցագործություն համարվել՝ Արգենտինայի Հանրապետությունը ՄՔԴ դատախազին կոչ է անում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության օրդեր տալ»,- ասված է հայտարարության մեջ։
Կոչ է արվել ձերբակալել նաև Վենեսուելայի կառավարության մյուս առաջնորդներին։
Գրությունը դատախազություն կներկայացվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին։
Armlur.am