Թուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%
Արտաքին Քաղաքական«Թուրք արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի» (TÜSİAD) նախագահ Օրհան Թուրանն անդրադարձել է Թուրքիայի տնտեսության լավարարմանը միտված «Միջնաժամկետ ծրագրին» (OVP): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա հայտարարել է, որ այդ ծրագրում 2024-ի տարեվերջի համար ակնկալվող 41.5 տոկոսանոց ինֆլյացիան (գնաճ) միանգամայն իրատեսական է:
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն էր հրապարակել երկրի տնտեսության զարգացման համար նախատեսված միջնաժամկետ ծրագիրը, որտեղ 2024-ի տարեվերջի համար կանխատեսված գնաճը 33 տոկոսից հասցվել էր 41.5-ի: