Կանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա
Արտակարգ ՊատահարՀունվարից ի վեր Մարոկկոյի իշխանությունները կանխել են 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա և ձերբակալել են միգրանտների թրաֆիքինգի 177 հանցախմբի, հայտարարել է պետական MAP գործակալությունը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները։
Մարոկկոն անցյալ տարի ձերբակալել է 75,184 մարդու, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով անցնել Եվրոպա, ինչը 6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, ցույց են տալիս կառավարության տվյալները:
Մարոկկոյի ռազմածովային ուժերը նույնպես այս տարի ծովում փրկել են 10,859 միգրանտի, հաղորդում է MAP-ը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները: «2024 թվականին Մարոկկոն կշարունակի բախվել միգրացիոն ճնշման աճին, որը Սահելի շրջանում շարունակվող անկայունության և սահմանների խոցելիության ուղղակի հետևանքն է»,-հայտնել է գերատեսչությունը:
Աղբյուր՝ Tert.am