Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը
Տեսանյութեր
Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ։
Այս մասին հայտնել են նախարարությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող հարցերի։
Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:
Քննարկվել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռնի ամրապնդելու պոտենցիալ գործընկերությունը տնտեսության տարբեր ոլորտներում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru