Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն․ վերջինը հրդեհվել է, կա 3 վիրավոր
Հրապարակումներ
Սեպտեմբերի 6-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Թալին-Արտենի ավտոճանապարհի՝ Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը «Արմավիր», 1-ը՝ «Թալին» բժշկական կենտրոններ։ Բախման հետևանքով «Lada»-ում հրդեհ է բռնկվել, վիրավորներին առաջինը օգնության հասած քաղաքացիները մարել են կրակը։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)