Հայաստանն այնպիսի ուշադրություն պիտի գրավեր, որ Պուտին Ալիև հանդիպման թիվ մեկ հարցը մեր գերիների վերադարձը լիներ. լրագրող
ՔաղաքականԼրագրող Հրանտ Սաֆարյանը գրում է.
«Հռոմի ստատուտ ընդունած եւ դրա ընդունման դեմ մի նորմալ չպայքարած Հայաստանը ոչ թե պետք է փշոտեր Պուտինի Ադրբեջան այցից, այլ էսօր ու վաղը այնպիսի ուշադրություն պիտի գրավեր՝ գերիների հարցով, որ Պուտին-Ալիեւ հանդիպման թիվ մեկ հարցը դառնար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մեր զինվոր ու տարեց գերիների վերադարձը: Խնդրեք, աղաչեք, պահանջեք, ինչ ուզում եք արեք, բայց ցույց տվեք, որ անտարբեր չեք այս մարդկանց ճակատագրով, ամոթ ա՜....»: