Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել են Վիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է ՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ) Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում Եվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ Politico Bild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերը Իրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

Տնտեսության բացասական միտումների պատճառով զարկ են տվել հարկային տեռորի քաղաքականությանը․ տնտեսագետ

Հասարակություն

2024թ. առաջին կիսամյակի տնտեսական միտումները, ըստ մասնագիտական տարբեր շրջանակների, շարունակում են մնալ անկումային։ Պետական բյուջեի կատարման հաշվետվության ուսումնասիրությունն էլ ցույց է տվել՝ թերակատարվել են թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը։

Վիճակագրական կոմիտեն նախօրեին հրապարակեց 2024թ. օգոստոսի 26-ի դրությամբ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Վիճակագրական կոմիտեն արձանագրել է՝ 2024 թվականի հունվար-հուլիսին (7 ամիսներին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ առկա է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Նշենք՝ առաջին 6 ամիսների տվյալներով այդ ցուցանիշը 10,4 տոկոս էր:

Բավականին մտահոգիչ է տնտեսական ակտիվության տեմպերի էական նվազումը

Վիճակագրական տվյալները, մասնագետների արձանագրմամբ, հենց վկայումն են, որ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնները, որոնց շնորհիվ նաև արձանագրվել է այդ 10,4 տոկոս ՏԱՑ-ը, շարունակում են թուլանալ։

Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 15.7%, մինչդեռ հունվար-հունիսին այդ ցուցանիշը 18,2 տոկոս էր: Շինարարության ծավալն աճել է 16.1 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 21.4%-ով: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ առևտրի շրջանառության աճը կազմել է՝ 22,9, իսկ շինարարությունը՝ 15,7 տոկոս: Հունվար-հուլիսին ծառայության ծավալներն ավելացել են ընդամենը 4.5 %-ով (հունվար-հունիսին՝ 4,4 տոկոս):

«Բավականին մտահոգիչ է տնտեսական ակտիվության տեմպերի էական նվազումը․ տարեսկզբին՝ առաջին եռամսյակում, գրեթե 15 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք, իսկ արդեն 6-րդ ամսվա դրությամբ՝ այդ միջին ցուցանիշը նվազեց մինչև 9 տոկոսի, իսկ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս։ Եվ արդեն նաև սրանից բխող բացասական միտումներ են արձանագրում մակրոտնտեսական մյուս ցուցանիշները,- 168․am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ մանրամասնելով,- Առաջինը պետական բյուջեի եկամուտներն են․ հարկային եկամուտների թերհավաքագրումը մոտավորապես կազմում է ծրագրածից 10 տոկոսով պակաս, 12 տոկոսով պակաս էլ ծախսերն են կատարվել»։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց՝ նախորդ տարեվերջին, երբ ներկայացնում էին պետական բյուջեն, շատերն են արտահայտել մտահոգություններ, որ այդչափ ծախսեր և եկամուտներ նախատեսելը բավականին ռիսկային է, քանի որ հնարավոր չի լինելու այն ապահովել։
Հաջորդ կարևոր խնդիրը, որի վրա ուշադրություն դարձրեց Թադևոս Ավետիսյանը, տնտեսության կառուցվածքն է․

«Հիմնականում մեկ-երկու ոլորտի վրա է շարունակում մնալ տնտեսական ակտիվության ապահովումը, իսկ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ), արձանագրում են զրոյական աճ և նույնիսկ՝ անկում։

Արդյունաբերության ոլորտի բարձր աճի ցուցանիշն էլ վերաբերում է հիմնականում մեկ ուղղության՝ ոսկերչական ճյուղին, և այն էլ առավել արտաքին գործոնի պատճառով է (ըստ էության, սա ՌԴ-ից ներմուծվող և վերարտահանվող ոսկու շարժն է ապահովում)։

Մնացած ոլորտներում դեռ իներցիայով շարունակվում է արտաքին գործոնի դրական ազդեցությունը․ արտաքին առևտուրը դեռևս բավականին բարձր է ռուսական ապրանքների վերարտահանման և դեպի ՌԴ վերարտահանման հաշվին։ Վերջինը, սակայն, ևս թուլանալու է մինչև տարեվերջ, և մենք դժվարություններ ենք ունենալու նաև արտաքին առևտրաշրջանառության իմաստով»։

Ըստ նրա՝ բացասական խորացող միտումներն են պատճառը, որ օրվա իշխանություններն արդեն զարկ են տալիս հարկային տեռորին։

«Դա անում են ամեն գնով, որովհետև ամենալավն իրենք գիտեն, որ մեծ-մեծ խոստումները, որ տվել էին, և սպասումները, որոնք ձևավորել էին ընդամենը կես տարի առաջ՝ բյուջեի քննարկման ժամանակ, անկատար են մնալու։ Այժմ փորձում են հարկ քերթելու քաղաքականությամբ ապահովել հարկային եկամուտներ։ Սա, իհարկե, լուրջ խնդիրներ է առաջացնելու հատկապես այն ոլորտներում, որոնք պահանջարկի նվազման հետևանքով ունեն դժվարություններ»,- ամփոփեց տնտեսագետը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ)
Ամենադիտված