Գազամատակարարման պլանային դադարեցումներ Դիլիջանում, Ստեփանավանում, Ջերմուկում, Արարատի մարզի մի շարք բնակավայրերում հուլիսի 25-ին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա և Մոլդովական փողոցների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գ.Նժդեհի, Ավ.Իսահակյան, Ֆ.Նանսենի, Մ.Գորկու փողոցների, Պուշկինո և Սվերդլով բնակավայրերի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն`Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 1, 4, 6, 7, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, Շահումյան փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 8, 10, 10ա, 12, 14 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Նոր կառուցված գազահամակարգի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան, Լանջազատ, Գետազատ, Վարդաշեն, Մրգանուշ, Դեղձուտ, Կանաչուտ բնակավայրերի, «Արեգակ կոնյակի գործարան», «Պռոշյան» կոնյակի գործարան, «Հրաշք Այգի» ՍՊԸ-ների, «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի, «Գազոսֆերա», «Դալար Գազ», «Էկօ Գազ», «ԷյՋիՋիլ», «Կարեն և Ռաֆիկ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: