Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում Նապոլեոնի՝ ավելի քան 200 տարվա գաղտնագրված նամակը AI-ն վերծանել է 6 ժամում Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Նախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջը Վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանել Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը Քրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօր ԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ» 

Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»

Բլոգոսֆերա

«Հրապարակ» թերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարմանը հաշված ամիսներ են մնացել` նրա 3 տարվա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, եւ նա խուճապահար փորձում է օրենսդրական ելքեր գտնել, որպեսզի շարունակի պաշտոնավարումը, սակայն այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, այդ ջանքերն արդյունք չեն տալիս։ 


Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել գիտնական անդամների քվոտայով՝ այդ պաշտոնում փոխարինելով հրաժարական ներկայացրած Գագիկ Ջհանգիրյանին։ Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է այս տարվա հոկտեմբերին, եւ նա գործող օրենսդրական կարգավորումներով վերընտրվել չի կարող, քանի որ Դատական օրենսգիրքը սահմանում է, որ ԲԴԽ նախագահ է ընտրվում հաջորդաբար մե՛կ գիտնական, մե՛կ դատավոր անդամներից: Այսինքն՝ հաջորդ ԲԴԽ նախագահը պետք է լինի դատավորներից։ 

ԲԴԽ մեր աղբյուրն ասաց, որ Կարեն Անդրեասյանն այս հարցով Նիկոլ Փաշինյանին է դիմել, խնդրել է, որ մի բան անեն, որպեսզի իր պաշտոնավարումը երկարաձգվի։ Ավելին՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է, Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է պատրաստել, որ հնարավոր լինի հոկտեմբերից հետո Անդրեասյանի պաշտոնավարումը երկարաձգել, սակայն ՔՊ-ականները հասկացնել են տվել, որ չի անցնելու ԱԺ-ում, այսինքն՝ հանուն Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի չեն ուզում օրենքում փոփոխություններ անել: Ասել են` օրենքը շրջանցել ու խախտել կարելի է միայն լուրջ դեպքերում, ո՛չ Անդրեասյանի խաթեր։ Բայց իրականությունն այն է, որ Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգը ՔՊ-ում այլեւս մեծ հեղինակություն եւ համակրանք չի վայելում: 

«Հրապարակն» արդարադատության նախարարությունից պարզաբանում խնդրեց, թե նախարարությունում նման օրենսդրական նախաձեռնություն երբեւէ մշակվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ ճակատագրի է այն արժանացել։ Նախարարությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր տեղեկությունը, գրավոր հարցում պահանջեցին, իսկ գրավոր հարցում սովորաբար պահանջում են, երբ ժամանակ է պետք լինում մտածելու համար, թե ինչպես պատասխանեն, որ չտուժեն։ 

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, ով մեզ ներկայացրեց նախապատմությունը, թե ինչպես է ստացվել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը դարձել է 3 տարի, իսկ հիմա, փաստորեն, Կարեն Անդրեասյանը հակառակն է ցանկանում անել, որպեսզի իր լիազորությունները երկարաձգի։

«Առաջ 5 տարով էր, ավելի ճիշտ` ժամկետ չկար, ԲԴԽ նախագահն ընտրվում էր եւ որպես ԲԴԽ անդամ` մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը պաշտոնավարում էր որպես նախագահ։ Օրինակ, ես ընտրվել եմ 5 տարով, եթե իմ լիազորությունները չդադարեցնեին, ես մինչեւ հիմա լինելու էի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Այդ օրենսդրական փոփոխությունները նախաձեռնեցին Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իմ լիազորությունները ոչ թե 5 տարով, այլ 3 տարի դառնար, բայց քանի որ չկարողացան այդ փոփոխություններին հետադարձ ուժ տալ, դա տարածվեց հաջորդների վրա։ Այսինքն՝ նախ 5 տարին 3 տարի դարձնելն էր սխալ, հիմա էլ սխալ է 3-ը 5 սարքելը, որովհետեւ դա պետք է կապված չլինի անձանց հետ։ Սա Սահմանադրական ինստիտուտ է, սահմանադրական մարմին է, եւ ինստիտուցիոնալ մոտեցում է պետք ցուցաբերել, եւ ցանկացած նման փոփոխություն ցանկալի չէ, դա սթրեսային իրավիճակներ է ստեղծում»,- ասաց Վարդազարյանը՝ ընդգծելով, որ օրենքները փորձում են հարմարեցնել անձերին:

«Վարդազարյանն իրենց 5 տարի պետք չէր, 3 տարի էր պետք` օրենքը փոխեցին, սարքեցին 3 տարի, հիմա Անդրեասյանը եթե 5 տարի պետք է լինի, կփոխեն` կսաքրեն 5 տարի։ Ուզում եմ ասել, որ անձով է պայմանավորված, իրավունքի ու ինստիտուտի մասին, անկախ սահմանադրական մարմնի հեղինակության, նրա գործունեության, նրա ֆունկցիոնալության վերաբերյալ խոսք գնալ չի կարող, այստեղ բացառապես օրենքը փոփոխում են անձանց համար»,- ասաց Վարդազարյանը։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՀյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրելՍյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում ՀայաստանումՆապոլեոնի՝ ավելի քան 200 տարվա գաղտնագրված նամակը AI-ն վերծանել է 6 ժամումՖիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունըԵկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարելԱԷՄԳ-Ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱԷՄԳ-ը տեղեկատվություն է ստացել Զապորոժյեի ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների մասինԿաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառըՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը թռել է ավելի քան 700 կմ հեռավորության վրա. YonhapTelegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառովՆախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջըNikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունըGuardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանըՎիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել էAxios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը«Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանելԳրոսսին խոստացել է անկախ գործել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱրայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլումՏիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքըԱՄՆ-ը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո սպառնալիք չկաՔրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօրԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրելՎերջին տասը տարիների ընթացքում Ուկրաինայի պետական ​​պարտքն աճել է ավելի քան 5,5 անգամԹրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասինԲացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունըԵղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ»Կանադան ստեղծել է ԱԲ-ի զարգացման խորհրդատվական խորհուրդԱրմեն Այվազյանը քննադատել է ՀՀ աղոթքի նախաճաշի միջոցառումըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ հայտնի են առավել աղտոտված օրերըԻսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգըՀարսանիքի շարասյան ժամանակ «Ֆորդ Մուստանգ»-ից կրակոցներ են արձակվել․ հայտնի է վարորդի ինքնությունըԹրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետոՀոկտեմբերի 3-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումըԱրտակարգ իրավիճակ՝ Տերյան փողոցում. խմելու ջրի խողովակ է վնասվել․ ջուրը հոսում է ասֆալտի տակից«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թրամփը խոստացել է պայքարել մահապատժի կիրառման համար հանցագործների որոշակի խմբերի պարագայում«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում«Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին
Ամենադիտված