Իրանցի զինծառայողներն ամերիկյան անօդաչու սարք են գրավել. ԶԼՄ-ներ
Իրան
Իրանցի զինվորականներին հաջողվել է գրավել Պարսից ծոցում՝ Իրանի իսլամական հանրապետության ծովային տարածքներում թռիչք իրականացնող ամերիկյան անօդաչու թռչող սարքը. երեքշաբթի օրը հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Իրանում Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հրամանատարությունը հայտարարել է, որ մասնագետներին հաջողվել է իրենց ձեռքը վերցնել ScanEagle տիպի անօդաչու թռչող սարքի հեռակառավարման վերահսկողությունը, որը հետախուզական գործունեություն էր իրականացնում Պարսից ծոցի ծովային տարածքներում:
Հիշեցնենք, որ նման միջադեպ վերջին անգամ գրանցվել էր ս.թ. նոյեմբերի 1-ին, երբ ԱՄՆ-ի հետախուզության Predator անօդաչու ինքնաթիռները հարձակման էին ենթարկվել Պարսից ծոցում գտնվող իրանական կործանիչների կողմից: Օդանավը վայր է ընկել առանց պայթյունի և անվնաս մնալով՝ կրկին վերադարձել ռազմաբազա:
ԱՄՆ-ն այդ ժամանակ հայտարարել էր, որ անօդաչուները թռիչք են իրականացրել միջազգային չեզոք օդային տարածքներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ