Լիբանանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. ավելի քան 450 մարդ է վիրավորվել
ԱշխարհՍեպտեմբերի 18-ին Լիբանանում էլեկտրոնային դյուրակիր սարքերի պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Մոտ 450 մարդ վիրավորվել է, հայտնում է Al Jaseera հեռուստաալիքը։
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով՝ զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Իսրայելում վերլուծաբանները կարծում են, որ երկու հարձակումների հետևանքով զոհերի թիվը շատ ավելի մեծ է։
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել է 300 մարդ։
Պայթյուններից ընդհանուր առմամբ տուժել է մոտ 3000 մարդ։