ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է Մոսկվա
ԱշխարհՀատուկ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում՝ շաբաթ օրը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի գործուղման ավարտի և Ռուսաստան հատուկ չվերթով նրա վերադարձի մասին հաղորդումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեսպան Անտոնովի գործուղման ավարտը գործակալությանը շաբաթ օրը հաստատել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսաստանի դեսպանատանը պարզաբանել են, որ սպասվում է, որ դիվանագետը Մոսկվա կվերադառնա հատուկ չվերթով։
Անտոնովը ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել 2017 թվականին, 2011-2016 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարարի, իսկ 2016-2017 թվականներին՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնները։