Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհավորելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, նշել է, որ Մինսկը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը՝ ուղղված հարաբերությունների զարգացմանը, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ռուսաստանի պատմական առաքելության ձեր խորը ըմբռնումը, ժողովրդի և հայրենիքի ճակատագրի համար անձնական պատասխանատվությունը դարձել են նրա պետականության և ինքնիշխանության ամրապնդման, սոցիալ-տնտեսական ներուժի և միջազգային հեղինակության ամրապնդման հուսալի երաշխիք»,- ասվում է շնորհավորական տեքստում։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը «բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինի հետևողական ամուր դիրքորոշումը և նրա սկզբունքային վերաբերմունքը բելառուս-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա զարգացման նկատմամբ, որոնք նպաստել են տնտեսական ինտեգրման էական ակտիվացմանը»: