Քանի դեռ ես Սլովակիայի վարչապետն եմ, հետևելու եմ, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնա. Ֆիցո
ԱշխարհՍլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան չի համաձայնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, քանի դեռ ինքը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ «Ես կհրամայեմ, որ այն պատգամավորները, որոնց նկատմամբ ես քաղաքական վերահսկողություն ունեմ՝ որպես կուսակցության նախագահ, երբեք չհամաձայնեն Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ասել է նա STVR-ին տված հարցազրույցում:
Սլովակիայի վարչապետն ասել է, որ ինքը դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն նրա անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «լավ կլինի միայն որպես երրորդ համաշխարհային պատերազմի հիմք»։ Ֆիցոյի խոսքով, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ նրան «աջակցում է Արևմուտքը», որպեսզի «ծնկի բերի ռուսներին»։