Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը 

«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». ՍԴ դատավոր Հրայր Թովմասյան. 168.am

Հրապարակումներ

168. am-ը գրել է.
Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հռչակագիրը վերածվելու է «զավակին խժռող ծնողի», եթե ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի։

Նման ձևակերպմամբ էր Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարանը անդրադարձել Անկախության հռչակագրի դրույթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստում։

«Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ:

Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»,- նշվում էր ՍԴ որոշման մեջ։

Աավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ 2018-ի հեղափոխություն կոչվածից հետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ ներմուծված երկու դատավորները Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել են համընկնող հատուկ կարծիքներ, իսկ դատավոր Հրայր Թովմասյանը, բնականաբար, հակասող հատուկ կարծիք:

Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքն այսօր ամբողջությոմբ հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում: Ծավալուն այդ կարծիքից ներկայացնում ենք որոշ հատվածներ, իսկ ամբողջականը կարող եք կարդալ ՍԴ կայքէջում:

Եվ, այսպես, Հրայր Թվմասյանը գրել է.

«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) ենթակա չէր Ազգային ժողովի կողմից վավերացման, հետևաբար՝ չէր կարող դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։

Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով դիմումն ընդունելու վարույթ և այդ դիմումի հիման վրա կայացնելու ըստ էության որոշում։ Սակայն վարույթ ընդունելով և քննելով այն՝ անգամ այդ պարագայում ՍԴՈ-1749 որոշման մեջ Սահմանադրական դատարանը թույլ է տվել Կանոնակարգում ամրագրած պարտավորությունների սահմանադրականության գնահատման և մեթոդաբանության մի շարք էական խախտումներ, որոնք հանգեցրել են թե՛ Սահմանադրության, թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի խախտումների, ինչպես նաև կարող են հետագայում խաթարել սահմանադրական կարգը։

Սահմանադրական դատարանն ակնհայտորեն շրջանցել է Սահմանադրության տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող բովանդակային հարցերը՝ ինքնասահամանափակման հակասահմանադրական և կամայական հնարքի միջոցով սահմանափակվելով սոսկ Սահմանադրության նախաբանի, առավելապես՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի (այսուհետ նաև՝ Հռչակագիր) տեսանկյունից Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների գնահատմամբ՝ անտեսելով Սահմանադրության մի շարք առանցքային նորմատիվ պատվիրաններ:

Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին, ապա ինձ համար անընդունելի և իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը: Սահմանադրական դատարանը գտել է, որ Հռչակագրի այն դրույթները, որոնք չեն արտացոլվել Սահմանադրության մեջ, որևէ իրավական նշանակություն չունեն, ինչով ոչ միայն իմաստազրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի իրավական և պատմական նշանակությունը, այլև վերածել է այն սոսկ խորհրդանշական փաստաթղթի, իսկ Սահմանադրության նախաբանին՝ այդ մասով զրկել Սահմանադրության դրույթների մեկնաբանության համար որպես հիմք հանդիսանալուց։

Այսպես՝ Ս Դ Ո -1749 որոշման 3 4.1-ին կետում Սահմանադրական դատարանը վկայակոչում է 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը, որում Սահմանադրական դատարանը հստակ շեշտել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»:

Բացի Սահմանադրության 205-րդ հոդվածին հակասելու հանգամանքից, նշված կարգավորումը (հաշվի առնելով, որ այն ենթադրում է համաձայնեցված հատվածների մասում իրավազորության (ինքնիշխանության փաստացի փոխանցում) կարող է պոտենցիալ վտանգ ստեղծել նաև Սահմանադրության 3-րդ հոդվածի 9 և Սահմանադրության 2-րդ գլխում սահմանված մի շարք հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի, ընդհուպ սահմանափակման համար:

Կանոնակարգը Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության դեպքում (անկախ նրանից Հայաստանի Հանրապետությանը կանցնեն որոշակի տարածքներ, թե Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ կանցնեն Ադրբեջանի Հանրապետությանը) որևէ կերպ չի կարգավորում, թե ինչպես պետք է կարգավորվեն քաղաքացիության և սեփականության, քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերը: Նշված հարցերը ենթադրաբար կարգավորվելու են վերջնական համաձայնագրով, որը, սակայն, առկա չէ, իսկ առկա կարգավորումը (Կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին մաս) հնարավորություն է տալիս մինչև նշված հարցերի կարգավորումն արդեն իսկ իրականացնել փաստացի ինքնիշխանության փոխանցում (տարածքի փոփոխություն):

Հետգրություն.

Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։

Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն այդբովանդակ դարձվածքների կիրառումը:

Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ

ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,-ասված է Թովմասյանի ներկայացրած հատուկ կարծիքի մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Ամենադիտված