Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենին Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերով ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի Հայաստան Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա 

Ելքեր կան՝ դրանց ուղղությամբ աշխատում ենք․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախի ներկայացուցչությունում հավաք է նշանակված, որին պետք է մասնակցեն ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, կառավարության որոշ անդամներ, ինչպես նաեւ՝ խորհրդարանական կուսակցությունների եւ խմբակցությունների ղեկավարները։ Վերջին ժամանակներս այս ֆորմատով բազում հանդիպումներ են անցկացվել, նախաձեռնությունն Արցախի նախագահի կողմից է եղել: Հանդիպումներին անդրադարձ են կատարում արցախցիների ընթացիկ, սոցիալական խնդիրներին, քննարկում իրենց ապագա անելիքները եւ նման այլ հարցեր՝ առանցքում պահելով մանավանդ Արցախի խորհրդարանի լիազորությունների շարունակականության հարցը։

Հայտնի է, որ 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը, կարելի է ասել` այն միակ կառույցի, որն Արցախի կորստից հետո գործել է: Եվ քանի որ հայտնի պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել եւ նոր խորհրդարան ընտրել՝ ըստ էության պահպանելով ԱՀ պետական ինստիտուտներից կարեւորագույնը (եթե անգամ ընտրությունների անցկացման տեխնիկական խնդիրները հաղթահարվեն, Հայաստանի իշխանությունները դա թույլ չեն տա՝ համարելով ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող վտանգ),  ուստի քննարկումներ են ընթանում, փորձում են որեւէ իրավական լուծում գտնել, որպեսզի ԱՀ խորհրդարանը, թեկուզ ինչ-որ մարմնի կարգավիճակով, շարունակի իր գործառույթներն իրականացնել, ինչպես նաեւ՝ նախագահի ինստիտուտը, կառավարությունը սկսեն գործել։ Արցախի քաղաքական էլիտան ամեն ջանք գործադրում է, որ Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն՝ ցույց տալով, որ ԱՀ լուծարման որոշում գոյություն չունի, եւ փորձելով այդ փաստը միջազգային հարթակներում օգտագործելով՝ ծառայեցնել արցախցիների վերադարձի խնդրին։
Մենք գրել էինք, որ այս քննարկումների ժամանակ Սամվել Բաբայանն առաջարկել է՝ քանի որ ՀՀ իշխանությունները վտարանդի կառավարություն չեն հանդուրժում, ԱԺ որոշմամբ հասարակական կազմակերպություն կամ հանձնաժողով ձեւավորենք, նախագահ ու անդամներ ընտրենք, որը կլինի լուծարվող խորհրդարանի իրավահաջորդը եւ կզբաղվի արցախցիների խնդիրներով։ Նշենք, որ 2 օր առաջ Բաբայանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մանրամասն նկարագրել է իր առաջարկը՝ ասելով նաեւ, որ հոկտեմբերի 8-ին նշանակված հավաքին գնալու է, եւ թող որոշում կայացնեն, թե ինչ է լինելու, երբ 8-9 ամիս հետո խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվի։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը թեեւ այդ ֆորմատի հանդիպումներին չի մասնակցում, քանի որ խմբակցության ղեկավարը Դավիթ Գալստյանն է, կուսակցության նախագահն էլ՝ ամուսինը՝ Հակոբ Հակոբյանը, ասաց, որ տեղյակ է այդ առաջարկի մասին, որը քննարկվել է նաեւ իրենց կուսակցությունում, սակայն իրենք դեմ են պետական ինստիտուտը ՀԿ-ով կամ հանձնաժողովով փոխարինելու գաղափարին, դեմ են ԱՀ խորհրդարանում բոլորը եւ քննարկում են այլ լուծումներ։ «Չկա այնտեղ որեւէ մեկը, ով կողմ է իր առաջարկին, որովհետեւ բոլորը շատ լավ հասկանում են՝ ինչ նպատակ ունի այդ անձնավորությունը։ Նպատակը կոնկրետ այս պարագայում Նիկոլ Փաշինյանին օգնությունն է, դա հիմնահատակ քանդելու է Արցախի պետական ինստիտուտները։ Թե 8 կամ 9 ամիս հետո ինչ պետք է լինի, մենք այդ մասին մտածում ենք, տարբերակներ ենք մշակում, այնպես որ, իր առաջարկը որեւէ մեկի կողմից չի ընդունվել եւ շատ արագ ներքին քննարկումներում մերժվել է։ Բոլորս հասկանում ենք, որ իր տարբերակն այս իշխանությունների ցանկությունն է, որը, հաստատ, իրականություն չի դառնալու»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն այսօր էլ իրենք հետամուտ են լինում եւ ազդում կառավարության վրա, ուստի Բաբայանի առաջարկը զուտ քաղաքական նպատակ ունի՝ լուծարել պետական ինստիտուտները: «Իսկ սոցիալական խնդիրների մասին թմբկահարումը, արցախցիներին օգնելու մասին հայտարարություններն իրենց մեջ զուտ նախընտրական երանգներ են պարունակում, որ գալիք ընտրություններին կորզեն արցախցիների ձայնը»։

Մետաքսե Հակոբյանը նաեւ վստահեցրեց, որ լուծում կգտնվի, եւ խորհրդարանը կշարունակի իր լիազորությունները․ «Ելքեր, անշուշտ, կան, դրանց ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատանքներ են տարվում, դեռ ընթացքի մեջ են քննարկումները, որոնք իրականացվում են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս տարբեր կառույցների, փորձագետների հետ։ Ամեն ինչ արվելու է, որ պետական ինստիտուտներն իրենց լեգիտիմությունը եւ իրավական ուժը չկորցնեն, բայց չեմ կարող հիմա մանրամասնել, թե ինչպես»։

Հիշեցրինք, որ Բաբայանի կուսակիցների բոյկոտի հետեւանքով վերջերս խորհրդարանում տապալվեց սեպտեմբերի 19-ն Արցախի ցեղասպանության օր ճանաչելու նախաձեռնությունը, եւ Բաբայանն ու կողմնակիցները հայտարարում են, որ Արցախի խորհրդարանում այսօր չկա մեծամասնություն, իրենց ձայնն է վճռորոշ․ ինչպե՞ս եք ապահովելու ապագա որոշումները, եթե այդպես է։ «Այդպես չէ»,- կտրուկ հակադարձեց Հակոբյանը: «Մենք առանց իրենց էլ ունենք մեծամասնություն, պարզապես այդ օրը մեր մտքով անգամ չէր անցնում, որ ցեղասպանության հետ կապված նախագծին Արցախի որեւէ խմբակցություն կարող է դեմ լինել, իրենք առանց առիթի, առանց հիմնավորման բոյկոտեցին։ Իսկ այդ օրը կային բացակա, առողջական խնդիրներ ունեցող պատգամավորներ, որոնք եթե ներկա լինեին, չէր տապալվի։ Իրենք 8-ն են, եւ 32-ից 8-ի չմասնակցությունը քվորումի խնդիր չի կարող առաջացնել։ Գիտեք, մենք ժամանակին նման շանտաժների միջով անցել ենք, երբ նման ձեւով փորձում էր իշխանազավթում կազմակերպել, բայց չստացվեց»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի
Ամենադիտված