Անհայտ մարդիկ Բագրատ Սրբազանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և վաճառում են. «Սրբազան Պայքար»
Քաղաքական
«Սրբազան Պայքար» շարժումը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մեզ համար անհայտ մարդիկ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե ի աջակցության մեր պայքարի։
Հայտնում ենք, որ այդ կրիպտոարժույթի հետ որևէ առնչություն չունենք, չգիտենք ովքեր և ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։
Հորդորում ենք զգույշ լինել համացանցում և Սրբազան Պայքարի նախաձեռնությունների մասին տեղեկություններ ստանալ բացառապես մեր պաշտոնական էջերից»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)