Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել
ԱյլԵրկրի վրա, հակառակ կանխատեսումների, սկսվել է ուժեղ մագնիսական փոթորիկ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Երեքշաբթի վաղ առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 05:42-ին (Երևանի ժամանակով՝ 06:42-ին-խմբ․), գեոմագնիսական դաշտում անկարգությունները հասել են G3 դասի ուժեղ մագնիսական փոթորկի մակարդակին։ Եվ սա կրկնվել է՝ հակառակ կանխատեսումների»,- գրել է մասնագետը։
Լեուսը նշել է, որ մագնիսական փոթորիկը սկսվել է նախօրեին՝ կեսօրին։
Բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը ասել է, որ մագնիսական փոթորիկների ժամանակ կարևոր է բավականաչափ քնել և չծանրաբեռնել օրգանիզմը։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել ճիշտ սնվել ու հրաժարվել յուղոտ, տապակած, ապխտած ուտելիքներից։