Դավիթ Առուշանյանը՝ մարզպե՞տ
ՔաղաքականՎերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների ֆոնին զուգահեռ, լուրեր են տարածվում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանից։ Լուրեր․com-ին հայտնի է դարձել Շիրակի մարզում այս օրերին ակտիվ քննարկվող թեկնածուի անունները և ըստ մեր աղբյուրի՝ ամենից հավանականը, ում Փաշինյանն անձամբ դեմ չէ ու խրախուսել է որպես թեկնածու Դավիթն է Առուշանյան։
Դավիթ Առուշանյանը, հիշեցնենք, քիչ թե շատ հաջողակ բիզնեսմեն պատգամավորներից մեկն է, ով 2022 թվին ՔՊ-խմբակցության մանդատ է վերցրել։
Հիշեցնենք, Դավիթ Առուշանյանը ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ «գործուղվելուց» և նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո։
Լուրեր․com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Առուշանյանի հետ, սաայն ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց, թե «Առայժմ նման օրակարգ չկա»։ Այդուհանդերձ կընդունի՞ Շիրակի մարզպետի պաշտոնի առաջարկը Փաշինյանից, պատասխանեց․ «Դեռ վաղ է նման բաների մասին խոսելը»։