Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի պատճառով՝ զանգվածային տարհանումներ են
ԱՄՆ![Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի պատճառով՝ զանգվածային տարհանումներ են](/rs.php?image=/disc/08-10-24/4e6d0fcc55e37130a298508f22fed8fe.jpg&w=780)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատրաստվում է բնակչության զանգվածային տարհանման՝ կապված «Միլթոն» փոթորկի մոտենալու հետ, որը կարող է դառնալ ամենամեծը 2017-ին «Իրմա» փոթորկից ի վեր, ասել է նահանգային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տնօրեն Քևին Գաթրին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող արևադարձային «Միլթոն» փոթորկի պատճառով, որը հետագայում ուժեղացել և վերածվել է փոթորկի:
«Մենք պատրաստվում ենք։ Արտակարգ իրավիճակների արձագանքման նահանգային թիմը պատրաստվում է ամենամեծ տարհանմանը, որը մենք տեսել ենք 2017 թվականի «Իրմա» փոթորկից հետո», - Գաթրիի խոսքերը մեջբերում է CBS News-ը:
Հեռուստաալիքը նաև հիշեցնում է, որ 2017 թվականին Ֆլորիդայով «Իրմա» փոթորկի անցման ժամանակ նահանգի մոտ 6,8 միլիոն բնակիչ լքել է իր տունը։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)