Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենին Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերով ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի Հայաստան Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա 

Հնարավոր է, որ կազմակերպությունները ստվեր են վերադարձել. Աղասի Թավադյանը՝ հարկային մուտքերը 4.7 %-ով թերակատարելու մասին

Տնտեսություն

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2024 թվականի հունվար-օգոստոսին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկերի ու տուրքերի մասով էլ բյուջեի նախատեսված մուտքերը թերակատարվել են 4.7 %-ով։ Հատկանշական է, որ հարկային մուտքերի թերակատարմանը զուգահետ կառավարությունը ծախսային հատվածը ոչ թե նվազեցնում է, այլ ավելացնում։ Հրապարակված տնտեսական ցուցանիշները և ՀՀ գործադիր մարմնի նման վարքագիծը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանին։

Ա. Թավադյան-Թերակատարումը սպասելի էր, քանի որ այս պահին իրական տնտեսությունն անկում է ապրում, արտադրությունը՝ նույնպես։ Այս ամենը փաստում է այն հանգամանքը, որ մենք այս պահին բացի ոսկու վերաարտահանման աճից՝ բոլոր այլ ուղղություններով և ապրանքների մասով ունենք արտահանման կրճատում։ Կրճատվել են մրգերի, բանջարեղենների, ոգելից խմիչքների,պլաստմասի և այլ ապրանքների արտահանումը, ինչը ցույց է տալիս, որ իրական տնտեսությունն անկում է ապրում։

Եթե դիտարկենք հարկային մուտքերը, ապա կտեսնենք, որ հիմնականում կրճատվել են ավելացված արժեքի հարկը և շահութահարկը, որոնք նույնպես ցույց են տալիս, որ կա՛մ իրական տնտեսությունն է կրճատվել, գործարքների քանակությունը քչացել, որի արդյունքում կրճատվել է ավելացված արժեքի հարկը, կա՛մ կազմակերպությունները ստվերային դաշտ են մտել և ցույց չեն տալիս գործարքները։ Սա մտահոգիչ է, քանի որ այսպիսի պայմաններում  երբ իրական տնտեսությունն անկում է ապրում, շատ դժվար է հարկահավաքությունն ապահովել։

Խնդիրն այն է, որ այս կառավարությունը 2018 թվականից հարկահավաքությունը սարքել է հիմնական արդյունավետության ցուցանիշ, այսինքն՝ ամեն տարի ձգտում է ավելի շատ հարկ հավաքի, որպեսզի իր քվոտան ապահովի, ըստ այդմ՝ նաև պարգևավճարներն ապահովի, քանի որ դրանք նույնպես հարկահավաքությունից են կախված։

 Այսպիսի պայմաններում, երբ բյուջեն թերակատարվում է, պետությունը շարունակում է հարկահավաքությունը մեծացնել։ Այս պայմաններում կրկին գնում են հարկային խստացումների, որովհետև թերակատարումներ ունեն և իրենց համար հարկահավաքությունն իրենց արդյունավետության ցուցանիշ է, ըստ որի իրենք հարկերը պետք է յուրաքանչյուր տարի շատացնեն, որպեսզի գնահատեն, թե լավ են աշխատել։

Սակայն այն պայմաններում, երբ տնտեսությունը անկում է ապրում, հարկային բեռի մեծացումը կամ հարկերի ավելացումը կամ խստացումը կարող է հակառակ էֆեկտի բերել, որովհետև իրականում անկում ապրող տնտեսությունից չի կարելի ակնկալել  հարկերի ավելացում։

Այն հակառակ արդյունքի կարող է բերել, որովհետև հարկահավաքության ավելացումը կամ հարկերի խստացումը կարող է բերել հանգեցնել նրան, որ կազմակերպությունները կամ սնանկ են ճանաչվում, կամ Հայաստանից դուրս են գալիս այլ երկրներ աշխատելու, որտեղ հարկային դաշտն ավելի բարենպաստ է, կամ ոչ բարեխիղճ վարքագիծ են դրսևորում՝ վերադառնում են ստվեր։

Խնդիրը նրանում է, որ մեր երկարաժամկետ տնտեսական աճը 4.5 % է նախատեսվել, և կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ապահովել տարեկան 7 % տնտեսական աճ, որը նշանակում է, որ 6 տարում մեր տնտեսությունը 50 %-ով աճելու է։ Սակայն չի կարելի զուտ կամեցողական մտքի վրա տնտեսություն հիմնել, որովհետև եթե տնտեսության մեջ չես ապահովում սկզբունքային որակական փոփոխություններ, ապա տնտեսությունը հետ է գալու այդ 4.5% տնտեսական աճին։ Իսկ մեր մոտ 2022-23 թթ. տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում արտաքին գործոններով, դրսից եկած գումարներով, որոնք այս պահին դադարել են։

2022 թվականը պայմանավորված էր ՌԴ-ից կապիտալի արտահոսքով, որը բավական մեծ քանակով եկավ ՀՀ և ապահովեց 12.6 %  տնտեսական աճը, իսկ 2023 թվականին հիմնականը պայմանավորված էր ոսկու վերարտահանման սկզբով, որը նույնպես ապահովեց տնտեսական աճ։ Այս պահին արդ երկու արտաքին խթանը չկա, ինչի հետևանքով իրական տնտեսությունն անկում է ապրում։ Այսպիսի պայմաններում ակնկալել, բարձր՝ 7 % տնտեսական աճ, խելամիտ չէ։

Այս ամենը՝ հարկահավաքության բարձրացման ձգտումը, առանց հիմանրար փոփոխությունների տնտեսական աճի ակնկալիքները, կարող են բերել պահուստային ֆոնդի սպառմանը, ինչպես նաև պետական պարտքի աճին։

Panorama.am -Այս իրավիճակում, երբ հարկային մուտքերը թերակատարվում են, կառավարությունը ծախսեր է ավելացնում, ինչի հետևանքով այս պահին բյուջեի պակասուրդը հասել է 84.6 մլրդ դրամի։ Ինչո՞վ կբացատրեք կառավարության նման վարքագիծը։

Ա. Թավադյան-Այստեղ պետք է արձանագրել, որ ոչ բոլոր հոգվածներով է ծախսերը շարունակվում, որոշ հոդվածներով կրճատվել են։ Օրինակ՝ ենթակառուցվածքային ծախսերը, դպրոցաշինությունը և նմանատիպ ծախսերը կրճատվել են։ Սա ցույց է տալիս, որ պլանով պետք է ծախսեր իրականացվեն, ինչի արդյուքնում արդեն խոսակցություններ են գնում պահուստային ֆոնդի ծախսման մասին և ամենայն հավանականությամբ նաև պետական պարտքն է մեծանալու։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի
Ամենադիտված