Լավրովը Միրզոյանին հարցրել է, թե արդյոք Հայաստանում կան «կվադրոբերներ»
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների միջև Կրեմլում բանակցությունների ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է կվադրոբերների հարցը:
«Կվադրոբերներ ունե՞ք»,- հարցրել է Լավրովը Հայաստանի գործընկերոջը և չսպասելով պատասխանի՝ նշել, թե դա նոր շարժում է, մարդիկ իրենց շների պես են պահում:
Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների տեղաշարժի մասին՝ այն անվանելով նոր:
Իր հերթին զրույցին ներկա ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց բնորոշում են որպես «գենդեր»։