ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաքը 2025 թվականին կլինի Ադրբեջանի Լաչին քաղաքը․ Պուտին
ՔաղաքականՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաքը 2025 թվականին կլինի Ադրբեջանի Լաչին քաղաքը։
«Ամեն տարի մենք ընտրում ենք Համագործակցության մշակութային մայրաքաղաք, որը դառնում է աշխույժ, ստեղծագործական և մարդասիրական միջոցառումների կենտրոն՝ գրավելով մեր բոլոր երկրների քաղաքացիների բուռն հետաքրքրությունը։
Հիմա Սամարղանդն է։ Հաջորդ տարի, առաջարկվող որոշման նախագծի համաձայն, էստաֆետը կստանձնի ադրբեջանական Լաչինը»,– ասել է Պուտինը։