Ալիևի օգնականը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից
Արտաքին Քաղաքական
Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել «3+3» ձևաչափով, Ադրբեջան-Ռուսաստան-Իրան ձևաչափով համագործակցությանը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ Ադրբեջանի փոխգործակցությանը և այլ հարցերի:
Հաջիևը տեղեկացրել է հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթացի առաջընթացի մասին՝ շեշտը դնելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության «բացարձակ անհրաժեշտության վրա»՝ դրանից «Հայաստանի տարածքային հավակնությունների հետ կապված դրույթները» վերացնելու նպատակով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան