Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենին Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերով ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի Հայաստան Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են Թբիլիսի 

2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի

Բլոգոսֆերա

Խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել․ Արծրուն Հովհաննիսյանի կեղծիքի հետքերով

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված կան տասնյակ դրվագներ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացրել ու դեռ չեն ստացել իրենց պատասխանները, բայց կա մի դրվագ, որի վերաբերյալ քննարկում այդպես էլ տեղի չունեցավ հասարակական-քաղաքական լայն շրջանակներում։ Խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի հաստատման պայմանավորվածության չկատարման մասին է։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի միջնորդությամբ և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի մասնակցությամբ ձեռք բերվեց հրադադար հաստատելու պայմանավորվածություն։ Հանդիպման ավարտին հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը և ասաց․ «Կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ»:

Հրադադարի հաստատումից ուղիղ երկու րոպեց անց՝ ժամը 12։02-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․ «Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ»։

Այս հայտարարությունից միայն 15 րոպե անց՝ ժամը 12։17-ին, Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ և տեղեկացրեց, որ Կապան քաղաքին հարված չի եղել․ «Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է։

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։

Կա մեկ զոհ»։

Թվում է, թե Արծրուն Հովհաննիսյանն իր այս գրառմամբ փորձել է ուղղել իր կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, սակայն իր բնորոշմամբ՝ ուղղումն իր մեջ ևս կեղծ տեղեկատվություն է պարունակել։ Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի մոտակայքում եղել է ՀՀ ՊՆ ՀՕՊ համակարգ, որին Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ի միջոցով հարված եղել է ոչ թե հոկտեմբերի 10-ին ժամը 12-ին հաստատված հրադադարից հետո, այլ հրադադարից գրեթե 2 ժամ առաջ՝ առավոտյան 10։10 րոպեին։ Այդ դրվագը ֆիքսված է տեսախցիկների կողմից, և տեսանյութը ժամանակին տարածված է եղել համացանցի հայկական տիրույթում։

Այս փաստերն ունենալով՝ միայն այս դրվագի մասով մի քանի հարցեր են առաջանում․

1․ Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանը հրադադարի հաստատումից 2 րոպե անց տարածել կեղծ տեղեկատվություն Կապան քաղաքին հասցված հրթիռային հարվածի, զոհերի և վիրավորների մասին։ Սա հատկապես հետաքրքրական է, երբ որևէ այլ դեպքում պատերազմի օրերին հայկական կողմն այդքան արագ զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չէր տարածել։

2․ Արդյոք Արծրուն Հովհաննիսյանի կողմից տարածված այդ կեղծ տեղեկատվությունն առիթ չի՞ հանդիսացել «պատասխան» հարված հասցնելու համար, որն արդեն իրականում ի չիք է դարձրել ռուսական միջնորդությամբ հրադադարի հաստատումը։

3․ Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանն իր կողմից կեղծ տեղեկատվության տարածումից միայն 15 րոպե անց հերքում այն և ինչո՞ւ էր հերքման մեջ կրկին կեղծում իրականությունը և առավոտյան տեղի ունեցած ԱԹՍ-ով հարվածը ներկայացնում որպես հրադադարից հետո կամ առնվազն դրանից րոպեներ առաջ արձանագրված հարված։

Այս հարցերը շատ կարևոր մի դրվագի բացահայտման համար ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Սրանք հարցեր են, որոնք ինչ-որ մի օր իրենց պատասխաններն ստանալու են, իսկ հիմա կարևոր էր դրանց ձևակերպումն ու բարձրաձայնումը։

Հ․Գ․ Նկատենք, որ մեկ անգամ էլ հոկտեմբերի 19-ին է տապալվել ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումը։ Այս անգամ արդեն Փաշինյանը մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Ամենադիտված