Ուժգին երկարաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում Ուկրաինայում հակամարտության պատճառով անհետ կորածների թիվը հասել է 266,000-ի Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը Հաքերները գողացել են Ֆրանսիայի հարկային ծառայության 678 հազար օգտատերերի տվյալները Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն Բելգիայում մի տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներ Գիշերային հարձակում Կիևի վրա․ երկու մարդ է տուժել, մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Սիրահարվում են առաջին հայացքից. կենդանակերպի այս նշաններն ամենաարագն են սիրահարվում Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 3 աստիճան․ WTA Ռուսաստանը խոցել և ճնշել է 187 անօդաչու թռչող սարք, Wildberries-ի պահեստ է այրվել Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը 

Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցը, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մեկնել իր կողմից այդքան չսիրելի Ռուսաստան, հռետորական չէ, թեպետ կարող էր լինել այդպիսին: Չէ, մենք տեղյակ ենք, իհարկե, որ Փաշինյանն ու, ի դեպ, նաև ԱԳ նախարարը Մոսկվա էին մեկնել մասնակցելու համապատասխանաբար՝ ԱՊՀ ղեկավարների և ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդների աշխատանքներին: Սա՝ պաշտոնական փաթեթավորումը: Մոսկվա էր մեկնել նաև Ալիևը: Ու հենց այստեղ էլ հարցեր են ծագում. նախապես ակնարկվել էր, գրեթե պաշտոնապես, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև ուղիղ հանդիպում չի նախատեսվում: Ավելին, հընթացս պարզ դարձավ, որ Ռուսաստանն առաջարկել է տեղում եռակողմ հանդիպում կազմակերպել՝ Պուտին-Ալիև-Փաշինյան: Սակայն նույնքան արագ էլ հայտնի դարձավ, որ «կողմերից մեկը» չի ցանկացել, որ նման հանդիպում լինի:

Ակնարկներն այնքան թափանցիկ էին, որ դժվար չէ կռահել՝ այս «մի կողմը» Փաշինյանն է: Սա նրա կողմից հակառուսականության հերթական դրսևորումը կարելի է համարել, և տարբեր փորձագետներ, մեկնաբաններ դա այդպես էլ բնորոշում են: Փաշինյանն ու իր թիմը նման մոտեցումը բնորոշում են որպես ինքնիշխանության, «առանց միջնորդների» բանակցությունների դիրքավորում: Սակայն երկու պաշտոնական ընդգծումներն էլ խախուտ են ու չեն դիմանում քննադատության, իսկ որ ավելի վատ է՝ չեն դիմանում բուն իրականությանն ու առկա իրողություններին: Իրականությունն այն է, որ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը, եթե բոլորին ամեն ինչ խոստանալն ու իբր «ֆռռացնելն» է, հանգեցրել է այն բանին, որ Հայաստանը կորցնում է սուբյեկտայնությունը:

Ալիևի հետ Փաշինյանի՝ ուղիղ չհանդիպելը տարօրինակ տպավորություն է թողնում այն ելույթների խորապատկերում, որ անընդմեջ ունենում է ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը: Մի նման ելույթ էլ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում ունեցավ, որով, անկասկած, բավականին ուրախացրեց Ալիևին ու թուրքերին, առավել ևս՝ ադրբեջանական թուրքերին: Ելույթը կա, հրապարակված է, կասկածողները կարող են ինքնուրույն ընթերցել այդ ճառն ու համոզվել, որ Փաշինյանի ասածի ամբողջ իմաստն այն էր, որ ինքը պատրաստ է տալ, տվել է ու շարունակելու է տալ Ադրբեջանին (թշնամիներին) այն ամենը, ինչ նրանք ուզեն, պատրաստ է միջանցք էլ տալ, տո, եթե կուզեք՝ Հայաստանն էլ կտա, միայն թե իրեն մի թղթի կտոր տան՝ «խաղաղություն» վերնագրով, ու կարևորը՝ իր իշխանավարումը շարունակվի: Դա թույլի, պարտվածի, թշնամու առաջ հրապարակայնորեն նվաստացածի ու նվաստանալ շարունակողի ելույթ էր: Թե բա՝ «տարածաշրջանում խաղաղություն, հաղորդուղիներ...»: Մարդ ինչ աստիճանի պետք է կտրված լինի կամ միտումնավոր ձևանա կտրված, որ ներկա իրավիճակում ինչ-որ տարածաշրջանային խաղաղության մասին դատարկ ելույթներ ունենա: Եվ, ահա, այդքան խաղաղասիրաբար տրամադրված Փաշինյանը, պարզվում է, Ալիևի հետ չի ցանկանում հանդիպել:

Դե, պարզ է, եթե Շառլ Միշելը կամ ԱՄՆ Պետդեպից ոչ մեկը չկա, Փաշինյանը չի ցանկանա: Այ, եթե Պուտինի փոխարեն լիներ Էրդողանը, չկասկածեք, սիրով կհանդիպեր: Լավ է՝ գոնե Պուտինի հետ հանդիպեց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ, ամեն դեպքում, ունեցել էր հայ ժողովրդին վերջին 4-5 տարվա մեջ համատեղ ուժերով ահռելի կորուստներ պատճառած Ալիևի ու Փաշինյանի հետ: Ըստ շրջանառված տեղեկությունների, այդ առանձին հանդիպումներում քննարկման առարկաներից մեկը եղել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև խոսվել է հայ-թուրքական, հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահ ուժերն աստիճանաբար Հայաստանի ԱԱԾ սահմանապահներով փոխարինելու խնդիրը:

Կարճ ասած՝ Հայաստանից ռուսական ուժերին դուրս քշելու թուրքական երազանքի իրականացմանն առնչվող ևս մի հարց: Ամենից հատկանշական, եթե կուզեք՝ առանցքային պահերից մեկը՝ այս մոսկովյան վոյաժի հետ կապված, այն է, որ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը հայտարարեց, որ չի միանում «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Դատելով վերնագրերից ու հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կացությունը, առավել ևս՝ Փաշինյանի «ինչ-որ թուղթ» ստանալու սևեռումը, առավել ևս տարօրինակ է, որ այդ փաստաթղթերին ՀՀ-ն չի միացել: Չնայած, Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի այդ ո՞ր մի քայլն է տրամաբանական, որ այս մեկը լիներ: Բայց այստեղ էլ որոշակի «տրամաբանություն» կա. դա Փաշինյանի իշխանության կողմից արևմտյան շահերի սպասարկումն է՝ ի վնաս Հայաստանի շահերի: Այս չմիանալը գործնականում ցուցադրական դեմարշ էր Պուտինի ու Ռուսաստանի դեմ: Այստեղ էլ, ահա, պարզվում է հարցի բուն պատասխանը, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը մեկնել Մոսկվա ու իր հետ տարել Արարատ Միրզոյանին:

Նրանք այնտեղ էին մեկնել մյուս ներկաների ու հատկապես Ալիևի ֆոնին կտրուկ հակառուսականությամբ առանձնանալու նպատակով: Հո հենց այնպե՞ս չէր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, մի տեսակ ձեռառնողական տոնայնությամբ, հետաքրքրվում էր Արարատ Միրզոյանից, թե Հայաստանում կա՞ այն երևույթը, երբ երեխաները իրենց շան տեղ դրած, չորեքթաթ են քայլում... Չկասկածեք, նման հարթակներում ու այդ մակարդակի վրա երբեք ոչ մի պատահական բան չի ասվում: Ինչպես, բնականաբար, պատահական չէր Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դինամիկ առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը: Եվ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի: Սա, ինչպես ռուսները կասեին, նուրբ ակնարկ է՝ խոշոր հանգամանքների վերաբերյալ: Այո, կարող է 14-16 միլիարդի հասնել: Իսկ կարող է և չհասնել: Սա ակնարկ է, թե ինչ չափով է Հայաստանը տնտեսապես շաղկապված ռուսական տնտեսության հետ, և ինչեր կարող են լինել, եթե Արևմուտքի ցուցումով Փաշինյանը խզի այդ հարաբերությունները:

Ի դեպ, Արևմուտքին էլ արդեն 12 միլիարդ դոլար են պարտք... Հա, քիչ էր մնում մոռանայինք, Փաշինյանը Մոսկվա էր մեկնել նաև... հեծանիվ քշելու համար: Ճիշտ է, դերասանական ցուցադրությունը ձախողվեց, քանզի ինչ-որ «չուզողներ» հեռվից նկարել էին, որ Փաշինյանի մոսկովյան հեծանվավազքի համար գետափնյա փողոցն էր փակվել, իսկ նրան էլ ուղեկցում էին երկու «թիկնապահային» հեծանվորդ, 7-8 թիկնապահական ավտոմեքենաներ, չհաշված՝ ճանապարհային ոստիկանությունն ու ռեանիմոբիլը: Կարելի է, հարկավ, մի սալ յուտ էլ այդ առթիվ «խփել», բայց իրականում տխուր է: Իսկ այն, որ պետության ղեկավար համարվողը տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշելու կոլեկցիոներ է, արդեն ոչ թե տխուր է, այլ օնլայն ռեժիմով ծավալվող ողբերգություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուժգին երկարաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում Ուկրաինայում հակամարտության պատճառով անհետ կորածների թիվը հասել է 266,000-ի Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը Հաքերները գողացել են Ֆրանսիայի հարկային ծառայության 678 հազար օգտատերերի տվյալները Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԲելգիայում մի տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներ ԱՄՆ-ում հայտարարել են Abrams տանկի արդիականացման ներուժի սպառման մասինԳիշերային հարձակում Կիևի վրա․ երկու մարդ է տուժել, մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Սիրահարվում են առաջին հայացքից. կենդանակերպի այս նշաններն ամենաարագն են սիրահարվում Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 3 աստիճան․ WTA Ռուսաստանը խոցել և ճնշել է 187 անօդաչու թռչող սարք, Wildberries-ի պահեստ է այրվել Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Պուտինի՝ Արևելյան տնտեսական համաժողովում սպասվող հայտարարությունները ռազմավարական նշանակություն կունենանՀարավային Կորեան այս տարի առաջին անգամ նախազգուշական կրակ է բացել սահմանը խախտած ԿԺԴՀ զինվորականների ուղղությամբ Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 16-ինTaycan-ն անհետացման եզրին է. Porsche-ն կարող է մինչև 2030 թվականը դադարեցնել էլեկտրամեքենայի արտադրությունը Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ Եվրոպան ավելացրել է ռուսական գազի գնումներըԻնը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ) ԱՄՆ-ին արդեն 40 տարի անց սպառնում է ֆոսֆորի պակաս․ գիտնականներն առաջարկել են ոչ ստանդարտ լուծում Հին նկարիչները արյուն էին ավելացնում ներկին. հայտնաբերվել է Հուաշանի նկարների դիմացկունության հնարավոր բացատրությունը 600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Վիեննայում ֆուտբոլային դաշտի տակ հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի ընդհանուր գերեզման՝ 129 տղամարդու մնացորդներով Օգոստոսի 16-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՄարոկկոյում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու, որոնք փորձում էին ներխուժել իսպանական Սեուտա Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներ Թալիբները ԱՄՆ-ին առաջարկել են վերադառնալ ԱֆղանստանՇաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 17-23-ը Խոցված Սու-24-ների երեք օդաչուները արդեն վեց ամիս է՝ Կատարում գերության մեջ ենPlayboy-ի հիմնադիրը Էփշտեյնի դեմ բողոքել է ՀԴԲ-ինԻրանը գնահատել է Պարսից ծոցում նավթի արտահոսքի պատճառած վնասըԿոլումբիան հաշվում է XXI դարի ամենահզոր երկրաշարժից հետո հասցված վնասը. զոհերի թիվն աճել է Միգրանտները հարձակվել են լիտվացի սահմանապահների վրա և թաքնվել Բելառուսում. դատախազությունն ընդլայնել է քննությունը Հարավային Կորեան վիճահարույց տաճար այցելելու պատճառով` բողոքի ակցիա է սկսել Ճապոնիայի դեմԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուԻնչպես են Թրամփն ու Մասկը հաշտվել. ԶԼՄՀաջող ամսվա վերջ է սպասվում. կենդանակերպի ո՞ր նշաններին է բախտը ժպտալու Մեկ շաբաթում շուրջ 1,7 հազար ԱԹՍ է արձակվել Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ․ ՍոբյանինՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Ինչ զենք կստանա Ուկրաինան «ամերիկյան փակ դիվանագիտության» շնորհիվՀայաստանում իշխանությունը հանձնված է Պուտինին և Ալիևին, նրանք են թելադրում՝ ինչ անել․ Խզմալյան (տեսանյութ) Լիխտենշտեյնն առաջին անգամ թույլատրել է կանանց ժառանգել իշխանական գահը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Սպիտակ տունը դատապարտել է Բայդենի կողմից Ուկրաինային զենքի փոխանցումը
Ամենադիտված