Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա» Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ով Դավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերել ԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէ Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը «Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգը Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջը Նեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք 

«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իվանը ծնվել է 1991 թ.-ին Արծվաշենում, 1992 թ.-ին բռնի տեղահանվել ենք, բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Մանկության տարիներին շատ ակտիվ, աշխույժ երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, ուսուցիչները ժողովների ժամանակ միշտ մատնանշում էին նրա առաջադիմությունը և ակտիվությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սվետլանան՝ Իվանի մայրիկը:

Նշում է՝ որդին ավելի հասուն տարիքում իրեն բիզնեսի մեջ էր պատկերացնում: «Բայց ինչ-որ բան չստացվեց, հետո մտափոխվեց: Դպրոցից հետո ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ վոլեյբոլի բաժին, չնայած նախընտրում էր բասկետբոլը: Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց բանակ»: Իվանը նախ ծառայել է Քանաքեռի զորամասում, իսկ հետո՝ պաշտպանության նախարարությունում: «Ծառայությունը լավ է ընթացել, ընկերներ էր ձեռք բերել: Նախարարությունից մեզ նամակ ուղարկեցին, որտեղ նշվում էր, թե որքան լավ զինծառայող է Իվանը: Նա ավագ սերժանտ էր: Բանակից զորացրվելուց հետո շարունակեց և ավարտեց ուսումը բուհում: Դպրոցից առաջարկ ստացավ, որ աշխատանքի անցնի այնտեղ, բայց չհամաձայնեց: Փնտրտուքների մեջ էր, թե ինչով զբաղվի»:

Տիկին Սվետլանան ասում է՝ որդին շատ ընկերասեր էր, շրջապատում հարգանք էր վայելում: «Ընկերական շրջապատում, գյուղում անուն ու հարգանք ուներ: Դա միայն ես չեմ ասում, ցանկացած մեկը կարող է հաստատել իմ այս խոսքերը: Հարգված ու սիրված տղա էր: Սիրում էր նաև իր հայրենիքը»: 2020 թ.-ին համավարակի տարածման շրջանում էր, երբ Իվանը որոշում է անցնել պայմանագրային զինծառայության, որն անցնում էր Ճամբարակի տարածաշրջանում: «Մի քանի ամսվա պայմանագրային ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Իվանը ծառայում էր մեզ մոտ, բայց երբ պատերազմն սկսվեց, իրենց 11 հոգանոց խումբը տեղափոխեցին Քարվաճառ: Տղաներն Աղդակ բարձունքում են եղել, մարտնչել թշնամուն դեմ հանդիման»: Այդ օրերի մասին շատ պատմություններ Իվանի ընտանիքին հասել են ողջ մնացած տղաների շնորհիվ: «Իրենց 11 հոգանոց խմբից 7 հոգին զոհվել են»:

Պատերազմի առաջին օրերից Իվանը մասնակցում էր ռազմական գործողություններին: «Իրադարձություններն այսպես են ծավալվել: Պատերազմն սկսվելու հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ: Իրենց հրամանատարը, սակայն, վերցրել է տղաների իր խմբին ու վերադարձել: Բայց այստեղից կրկին հրաման են տալիս, և ստացվում է, որ իրենք երկրորդ անգամ են մեկնում մարտադաշտ: Եթե պատերազմն սկսվելու օրերին Քարվաճառի հատվածը թեժ էին որակում, ապա, երբ տղաները երկրորդ անգամ են ռազմի դաշտ հասնում, պայքարն ավելի թեժացած է լինում: Այո, Քարվաճառն ամենաթեժ ու վտանգավոր հատվածներից էր: Մարտադաշտում եղած ժամանակ Իվանս միշտ զանգահարում էր: Երբ փոքր տղաս տանն էր լինում, իրեն էր զանգահարում: Այդ ժամանակ նա էլ էր պայմանագրային զինծառայող, բայց իրեն մարտի դաշտ չտարան, դիրքերում էր: Երբ արդեն եղբայրն էլ էր դիրքերում, Իվանս տուն էր զանգահարում, գիտեր, որ անհանգիստ եմ: Մինչև երկրորդ անգամ գնալը զանգեց, հարցրեցի՝ Իվա՛ն ջան, ո՞նց ես, ի՞նչ կա: Բնական է, գիտեինք, որ արդեն պատերազմ է, բայց որ ինքն այդ պատերազմի մեջ է, տեղյակ չէի: Իվանը մեզ չէր ասել, որ մարտի դաշտում է, կարծում էի, թե մեր մոտի դիրքերում է: Այդ մասին միայն ամուսնուս եղբոր տղան է իմացել, միայն իրեն է հաջողություն ասել: Իմ հարցին այսպես արձագանքեց՝ էլ չգիտեմ, թե ոնց եմ: Միայն այդքանն ասաց, ու ես էլ իրենից զանգ չստացա: Մեր վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 1-ին: Շատ անհանգիստ էի, անընդհատ իրեն զանգում էի, ու չէր պատասխանում»:

Իսկ հետո ընտանիքը սկսում է փնտրել որդուն: «Հոկտեմբերի 2-ից իրեն փնտրում էինք, լսեցինք, որ Իվանը վիրավոր է, Երևանում է, «Էրեբունի» հիվանդանոցում: Գնացինք հիվանդանոց, բայց այնտեղ չէր: Երևանի բոլոր հիվանդանոցներում իրեն փնտրել ենք, բայց որևէ տեղ չգտանք: Հետո մտածեցի, որ եթե Քարվաճառից են իրեն տեղափոխել, մեծ հավանականությամբ Մարտունիում է: Բայց չէի էլ մտածում, որ արդեն զոհված կլինի: Հետո գնացինք Մարտունի, բայց մեզ ասացին, որ իրենց մոտ նման մարդ չկա: Մեր ծանոթն ու ամուսինս ուզում էին դիահերձարան մտնել, բայց թույլ չտվեցին՝ ասելով, որ Իվանի համար արդեն իսկ մեծ թվով մարդիկ են եկել, հարց ու փորձ արել, իրենց մոտ նման մարդ չկա: Հետո մեր հետ գնացած վարորդին թույլ տվեցին ներս մտնել: Նա ճանաչել էր Իվանին, բայց մեզ ոչինչ չասաց: Ուշ գիշեր էր, երբ տուն հասանք, որ առավոտյան նորից գնանք արդեն ուրիշ հիվանդանոցներում Իվանին փնտրելու: Առավոտյան արդեն ամուսնուս եղբայրը եկավ ու լուրը հայտնեց»: Իվանը զոհվել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառի Աղդակ բարձունքում: Ապրելու ուժի մասին: «Հավատացեք՝ որևէ բան էլ ուժ չի տալիս: Ապրում ենք, բայց չենք ապրում, կանք, բայց չկանք: Իվանս մեզ մոտ է, իրեն հաճախակի՝ ամեն օր այցի ենք գնում, ու այսպես էլ մեր կյանքը շարունակվում է: Իվանը ուզում էր պատերազմը վերջանալուց հետո նշանվել, անգամ ընկերներին ասել է՝ ինձ փրկեք, որ գնամ նշանվեմ»:

Հ. Գ. - Իվան Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, պաշտպանության նախարարության, ՀԿ-ների կողմից: Դրախտիկի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է 2020 թ.-ին անմահացած հերոսների անուններով, որոնց թվում է նաև Իվանը: Նա հուղարկավորված է Դրախտիկ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջըԶելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասներըNYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառովՆեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԻրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասինԿրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանելՊուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներըԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերըԼիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասինԿոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասինՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան ԱսատրյանԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորինԻրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստինԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվիՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըԸնդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղումՎահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգըՄայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքումՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարԱհա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ ՊողոսյանՆորվեգիան Ռուսաստանի սահմանին նոր հրետանային ստորաբաժանում է տեղակայելԱտամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ ԻրավունքՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ բարեփոխումների օրակարգին․ դեսպանը հանդիպել է Հայկ ԿոնջորյանինԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ
Ամենադիտված