ՄԻՊ-ը չի համարձակվել գնահատական տալ ոստիկանների կողմից ցուցարարների դեմ կրակած «Զարյա 3»-ի անթույլատրելիությանը (տեսանյութ)
ՏեսանյութերԿներեք, այս փուլում ես չեմ ուզում մեկնաբանել։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ խուսափելով հստակ պատասխանել հարցին, թե ի վերջո, հունիսի 12-ին ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների դեմ «Զարյա 2», թե «Զարյա 3» է օգտագործել։
«Ես այս հարցի վերաբերյալ մի քանի անգամ դիտարկումներ արել եմ։ Բնականաբար, ինձ պատասխան ուղարկել են, քանի որ պետական մարմինները պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն Մարդու իրավունքների պաշտպանին։ Հարցի խնդիրն այն է, որ գործ ունենք այս պահին ընթացող գործի քննության հետ, հետևաբար հարցը առնչվում է քննական գաղտնիքի հետ, որի վերաբերյալ տեղեկատվություն ինձ ևս փոխանցվել է և ես խորհրդակցել եմ իմ գործընկերների հետ»,- նշեց Մանասյանը։
ՄԻՊ-ը նշեց նաև, որ ՔԿ-ի և ՆԳՆ-ի իր գործընկերներին փոխանցել է՝ համարում է, որ հանրային վերահսկողության տեսանկյունից կարևոր է հանրությանը տեղեկացնել այդ հարցի պատասխանը։