Անահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին
Քաղաքական«Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։
«Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ՝ շատ մեծ պատասխանատվությամբ»,- նշեց ՄԻՊ-ը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։ Իշխանականները դեռևս քննարկում են նախարարի պաշտոնի թեկանծուներին, սակայն դեռևս որոշում չունեն։