Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերով ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի Հայաստան Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են Թբիլիսի Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդին Երևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարը 28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում 

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է օգտագործեn COP29-ը որպես լծակ՝ Բաքվից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին. Օսկանյանի հոդվածը

Քաղաքական

Ադրբեջանը, չնայած հակառակ պնդումներին, խաղաղություն չի փնտրում իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. այս մասին Newsweek-ի  համար իր հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը:

Նա հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանը ստիպել է 120,000 էթնիկ հայերի հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ ոչնչացնելով դրա վաղեմի ինքնակառավարումը և ջնջելով Հայաստանի պատմական տարածքներում հայկականության բոլոր հետքերը:

«Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր մեկ տարի առաջ ձերբակալված քաղբանտարկյալներին՝ ինքնավար շրջանի նախկին ղեկավարությանը»,- նշել է Օսկանյանը:

Վերջինս ընդգծել է, որ ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է: Նա կոչ է արել աշխարհին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս շտկի իր պահվածքը: Այս համատեքստում Օսկանյանը լավ հնարավորություն է համարում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովը:

«Բաքվում այժմ կալանավորվածները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյան, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայան, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը՝ միջազգային իրավունքի համաձայն ինքնորոշման ձգտող ժողովրդի օրինական ներկայացուցիչներն են: Արդյո՞ք համաշխարհային տերություններն այս տարիների ընթացքում բանակցում էին ահաբեկիչների և հանցագործների հետ, ինչպես հիմա ասում է Ադրբեջանը։ Իհարկե ո՛չ։ Այս առաջնորդները համեմատելի են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Իբրահիմ Ռուգովան Կոսովոյից կամ Խոսե Ռամոս-Հորտան Արևելյան Թիմորից. անհատներ, ովքեր խաղաղ միջոցներով պայքարել են իրենց ժողովուրդների ինքնորոշման համար: Նրանց կալանավորումը հայկական հարցը լռեցնելու քաղաքական հնարք է, միջազգային իրավունքի լուրջ խախտում և մարտահրավեր գլոբալ դիվանագիտական գործընթացի օրինականությանը»,- նշել է Օսկանյանը:

Ըստ նախկին ԱԳ նախարարի՝ որևէ փաստարկ չկա նրա վերաբերյալ, որ աշխարհը պետք է  թույլ տա Ադրբեջանին պատասխան չտալ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար:

«Թույլ տալ Ադրբեջանին հյուրընկալել COP29-ը՝ առանց նրա ռեպրեսիվ գործողություններին դիմակայելու, կնշանակի աչք փակել նրա կատարած վայրագությունների վրա: Իսկ COP-29-ը, իսկապես, լծակների հազվագյուտ հնարավորություն է տալիս:

Համաշխարհային հանրությունը, հատկապես այնպիսի պետական դերակատարներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական առաջնորդներին, որոնց նա անօրինական կերպով կալանավորել է։ Եվ նրանք պետք է պատրաստ լինեն բոյկոտել համաժողովը կամ ուղարկել ցածրաստիճան պատվիրակություններ, եթե այդ պահանջը մերժվի»,- հավելել է Օսկանյանը:

Նա ընդգծել է, որ այս պահանջը պետք է չվերաբերի միայն Բաքվում պահվող հայերին։

«Վերջին ամիսներին Բաքվի ռեժիմը ձերբակալել է բազմաթիվ լրագրողների և ակտիվիստների՝ փորձելով ապահովել, որ համաժողովի ընթացքում որևէ քննադատություն տեղի չունենա: Նրանք նույնպես պետք է ազատ արձակվեն...

Ժամանակը կարճ է. COP29-ն արագորեն մոտենում է, և աշխարհը հնարավորություն ունի գործողության միջոցով դրսևորելու իրական հավատարմություն մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ: ԱՄՆ-ը, Եվրամիությունը և այլ ժողովրդավարական կազմակերպություններ պետք է առաջնորդություն ստանձնեն՝ օգտագործելով COP-29-ը որպես լծակ՝ պահանջելու ազատ արձակել այս բանտարկյալներին: Նրանք պետք է բարձրաձայնեն։ Եվ որ ավելի կարևոր է, նրանք պետք է գործեն»,- եզրափակել է նախկին ԱԳ նախարարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտները
Ամենադիտված