Պետք է արվեր երեխաների աչքից հեռու. Նելլի Դուրյանը` երևանյան դպրոցում կատարվածի մասին
Հասարակություն
«Շատ տարբեր ձևեր կան բերման ենթարկելու. կարող էին դպրոցից տուն գնալու ճանապարհին նրան ձերբակալել, տնից տանել և այլն։ Խոսքը տեռորիստական ակտի մասին չէր, պետք է ոստիկանության անչափահասների հետ աշխատող տեսուչը մտներ դպրոց, տնօրենի մոտ հրավիրեր ու միասին դուրս գային դպրոցից, հետո էլ թեկուզ ԱԱԾ մեքենայով տեղափոխեին նրան»,– @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետը։
Նա հակված է մտածելու, որ ԱԱԾ–ականների ներխուժումը նախապես ոչ ճիշտ գնահատման հետևանք է։ Բայց արդյունքում երեխաները կարող են այնպիսի սթրես ապրել, որ գիշերը չկարողանան քնել կամ վախենան որոշ ժամանակ դպրոց մտնել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)