Փաշինյանի պահանջով Գարեգին Բաղրամյանը հրաժարական տվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնից
ՔաղաքականԱյսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել ՀԷՑ–ի մասին քննարկումներից հետո:
Նա հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ գրել էինք, որ հրաժարական է պարտադրվել ՀԾԿՀ նախագահին։
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ երեկ Կառավարությունում ՀԷՑ-ի շուրջ խորհրդակցությունը շատ բուռն մթնոլորտում է անցել։ Քննարկումները էլեկտրաէներգիայի մատակարարման որակի և խափանումների շուրջ այնքան է թեժացել, որ կառավարության որոշ պաշտոնյաներ անթաքույց հասկացրել են, որ վարչապետի բողոքն ու դժգոհությունը մատուցվող ծառայությունների առումով ամենևին էլ լոկ էլեկտրաէներգիայի կոմունալ ծառայության ոլորտում չեն, ավելի բարձր մակարդակով է պետք այդ հարցը լուծել: Եվ ահա Փաշինյանը խորհրդակցության ավարտին իր սենյակ է կանչել ենթականերից մեկին և հրահանգել, որ իր սեղանին դնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումը։