Ռուսաստան-Պակիստան ֆուտբոլային խաղը չի կայանա
ՍպորտՌուսաստանի ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերին չի խաղա Պակիստանի ֆուտբոլային թիմի հետ։ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերին կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական հանդիպումներ չի անցկացնի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) հաղորդակցման ծառայությունը ։ Ռուս ֆուտբոլիստները պետք է խաղան Պակիստանի հավաքականի հետ, սակայն ժամանակի պատճառով համաձայնության չեն եկել ։
Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը հիասթափություն է հայտնել Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «անհետևողական պահվածքի» պատճառով: Իր հերթին Պակիստանի հավաքականի Մեդիա մենեջերը ցանկություն է հայտնել նոյեմբերին Ռուսաստանի հետ հանդիպում անցկացնել:
«Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտ է ուղարկել ՖԻՖԱ-ի նոյեմբերյան պատուհանի խաղին: ՌԴ-ից դեռ ոչ մի արձագանք չենք ստացել Եթե ստացվի, հանդիպումը կկայանա Ռուսաստանում»։