Խոշոր հրդեհ՝ Երևանում․ «ԳԱԶել»-ում կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ այն վերածվել է մոխրակույտի
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4-րդ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Գրիգորյանն ու Հակոբ Կարապետյանը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Գուրգեն Միտոյանին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։