Պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելուն․ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվել
ՔաղաքականԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ադրբեջանում այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը և պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել պայմանական սահմանին «ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ»։
աղբյուր՝ 24news.am